
Դեկտեմբերի 8-ին կիրակնօրյա պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի: Դեկտեմբերի 6-ին մինչև ուշ երեկո բազմամարդ էր Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Դեկտեմբերի 7-ին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի այցելեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, մեծ թվով հյուրեր: Մասնակցեցին նաև եկեղեցու հարևանությամբ կանգնեցված ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի կիսանդրու բացման արարողությանը: Մաշտոցյան մատենադարանի գիտխորհրդի երաշխավորմամբ լույս է տեսել հայկական որմնանկարչությանը նվիրված առաջին ընդգրկուն ժողովածուն: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում դեկտեմբերի 8-ին կազմակերպված քննարկում-աշխատաժողովի թեման առողջ ապրելակերպի ֆիզիկական և հոգևոր կողմերն էին: Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգ է կայացել: