Մայիսի 7-ին, Վաշինգթոնի Սուրբ Պողոս-Պետրոս ազգային տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողություն, որին մասնակցեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը, Մեծի տանն Կիլիկիո հայրապետ Արամ Ա-ը, ՀՀ նախագահը: Էկումենիկ աղոթքին մասնակցում էին նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ԱՄՆ եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը, դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ԱՄՆ հայ համայնքի անդամներ:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2015-05-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ