Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով: Ամենայն հայոց Կաթողիկոսը նկատել է, որ Բելառուսի իշխանության բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր դարձել եկեղեցու կառուցումը, որը նոր աշխուժություն կհաղորդի համայնքի ազգային-եկեղեցական կյանքին։ Նորին Սրբությունը նորաօծ տաճարին Խաչելության պատկերով սրբանկար է ընծայել։ Եկեղեցու բարերարներ Գրանց Մարենին և Վադիմ Ավանեսյանին պարգևատրել է «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններով, իսկ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պանակե է ընծայել։

 
2025-05-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ