Սայաթ-Նովայի մեծարման ամենամյա միջոցառումը սկսվել է Ամաղլեբա փողոցի 18 տնից՝ Հովհաննես Թումանյանի բնակարանից: Թբիլիսահայերը և հյուրերը քայլել են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որի բակում է բանաստեղծ-աշուղի գերեզմանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ: Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը վիրահայերը նշում են արդեն 111 տարի։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-05-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ