Ցուցադրության սկզբում 15-րդ դարում Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին կաթողիկոսական աթոռի վերահաստատման պատմությունն է: Ներկայացված է Տաթևի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դուռը՝ ստեղծված 1614 թվականին, դրվագված խաչքարային հորինվածքով: Թանգարան է բերվել 1931-ին: 1448-ին Սևանավանքում տեղադրված թևավոր խաչն է, կողքին Սևանի Առաքելոց եկեղեցու դռներից մեկը: Դարձյալ ստեղծվել է 15-րդ դարում: Միափեղկ դռան վրա տերունական տեսարաններ են քանդակված:

 
2025-05-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ