Տավուշի թեմի Նոր Վարագավանք վանական համալիրում սեպտեմբերի 27-ին նշվեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Խաչափայտի մասունքը մեկ օրով հանգրվանեց այստեղ: Տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Եղիա քահանա Փահլևանյանը։ Այս տարի տոնը համընկավ նաև 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի հետ, ինչի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը հոգևոր դասի հետ կատարեց հոգեհանգստյան կարգ՝ պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
2026-09-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ