Alt

Եկեղեցական ամփոփ լրահոս 11.12.2015

Դեկտեմբերի 10-ին Մայր Աթոռում էին Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի անդամները:
Բրիտանիան այլևս չպետք է ներկայանա իբրև քրիստոնեական երկիր»,-երկու տարվա ուսումնասիրությունից հետո հայտարարել է բարոնուհի Բաթլեր-Սլոսսի գլխավորած Հավատքի հարցերով կոմիտեն:
Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի ղպտիական տաճարում, Ա321 ինքնաթիռի զոհերի մահվան քառասուներորդ օրը, նրանց հիշատակին հոգեհանգստյան կարգ է կատարվել:
Հույն Ուղղափառ եկեղեցին հանդես է եկել ընդդեմ միասեռականների ամուսնության:
Սիրիայի Ասորի եկեղեցին հայտարարել է Սիրիայում Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից գերեվարած մի քանի հարյուր ասորի քրիստոնյաներից 25-ի ազատագրման մասին:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2015-12-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ