Alt

Մշակութային ազդագիր 14.10.2013

Հայաստանի ազգային պատկերասրահի մուտքի մոտ բացվել է հիմնադրի՝ Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը: Նրա դուստրն էլ՝ Իրինա Դրամբյանը, պատկերասրահին է նվիրել Մարկ Շագալի Ամառանոց Զաորշեյում. ինտերիեր» ստեղծագործությունը:
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Հայկական գորգագործության ավանդույթները» խորագրով ցուցահանդեսը՝ Էրեբունի-Երևան 2795 տոնակատարությունների շրջանակում:
Ճապոնացի դերասան Մակոտո Ինոե Ինդը Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացրել է Շեքսպիրի Ռիչարդ երրորդը»՝ միանգամայն այլ մեկնաբանությամբ:
People in need չեխական հասարակական կազմակերպությունը 2012թ-ից Հայաստանում և Վրաստանում միաժամանակ իրականացնում է Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում» ծրագիրը:
Մշակութային խճանկար
Շաբաթվա հոբելյարները

Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2013-11-18T12:46:07+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ