Մայիսի 14-ին Մեցցո ակումբում համերգով ելույթ ունեցան Վահան Արծրունին և նորաստեղծ Նյու աքուստիք բենդը: Համերգի ընթացքում բենդին միացավ Ին ռոք» կամերային կվինտետը:
Նորաստեղծ բենդի կազմում ընդգրկված են միայն ակուստիկ նվագարաններ, չկա ոչ մի էլեկտրոնային գործիք: Վահան Արծրունու հին և նոր ստեղծագործություններով ձևավորվել է երկմաս ծրագիր, որ գրեթե 7 տարի չէր կատարվել Հայաստանում: Պրոգրեսիվ ոճով գործիքային ծրագիրը ձայնագրվել է 2000թվականին, ձայնասկավառակն արտադրվել է Ֆրանսիայում և կոչվել Խաչակրաց արշավանք»:
2013-05-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ