Հայոց հայրապետը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Մայիսի 25-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Օրակարգում հիմնադրամի վարչության նախորդ տարվա գործունեության հաշվետվության ներկայացումն է եղել:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սիրանուշ Հայրապետյան
2018-05-25
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ