Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում տեղի ունեցավ ակադեմիկոս, Մատենադարանի երկարամյա տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին նվիրված հայագիտական գիտաժողով:
Մեկնարկել է «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագիրը։ Մինչեւ հունիսի երեքը քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան մի շարք արվեստային միջոցառումներ, ցուցադրություններ, սեմինարներ, դասախոսություններ և արվեստի զրույցներ՝ միջազգային արվեստագետների կողմից:
Նիկոլայ Մանուկյանի՝ Նիկոյի հետահայաց ցուցահանդեսն է բացվել Նկարիչների միության ցուցասրահում։
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է Միրան Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը՝ առաջինը վերջին տասը տարիների ընթացքում։
Առանձին գրքերով վերահրատարակվել են վաղամեռիկ արձակագիր Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք» պատմավեպերը:
Շարք: Մշակութային ազդագիր
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2019-05-27T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար