Մայիսի 27-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մասնակցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին: Իր զեկույցում Ամենայն հայոց հայրապետը մասնավորապես փաստեց, որ Հայ եկեղեցին նվիրապետական իր աթոռներով շարունակելու է բոլոր միջոցներով միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր ձայնը բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման համար և ուրացման քաղաքականության դատապարտման դեմ, քաղաքականություն, որի հետևանք է նաև Արցախի ժողովրդի ազատ և ինքնուրույն ապրելու իրավունքի ժխտումը, ինչպես և` Հայաստանի շրջափակումը, որն իրավամբ ընկալվում և բնորոշվում է որպես չհայտարարված պատերազմ մեր երկրի ու ժողովրդի դեմ, և որի հանդեպ լուռ է միջազգային հանրությունը:
2015 թ. մեր եկեղեցին իրականացնելու է Հայոց մեծ եղեռնի նահատակների սրբադասումը: