WJU-kEHG-s4

Նոյեմբերի 6-ին Գվատեմալայի հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Կոնգրեսի փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային ուղեկցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: 
Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված «Էջմիածին» ամսագրի 75-ամյակին, շուրջ երկու տասնյակ զեկուցմներ ներկայացվեցին «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» խորագրի ներքո: 
Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ օծվեց Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 
Հրատարակվել է «Հայոց վեհարանը» պատկերագիրքը՝ հայրապետական նստավայրի կառուցման պատմության և վերակառուցված վեհարանի սրահներում ցուցադրվող գանձերի մասին: 
ՀՀ ազգային գրադարանը էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք է բերել 1848թ.-ին Զմյուռնիայում հրատարակված «Քրիստոնէական եկեղեցու պատմութիւն» հայատառ թուրքերեն գիրքը։ 
Մաշտոցյան մատենադարանի գիտխորհրդի երաշխավորմամբ լույս է տեսել հայկական որմնանկարչությանը նվիրված առաջին ընդգրկուն ժողովածուն: 
 
2019-12-06T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ