Եկեղեցական կյանք 16.12.2019

Դեկտեմբերի 13-ին Վեհարանի հանդիսությունների սրահը հյուրընկալել էր Կոմիտասի անվան քառյակին: Դեկտեմբերի 15-ին Վեհափառ հայրապետի հյուրերը Արմավիրի թեմի գյուղերի 11 բազմազավակ ընտանիքներ էին։ Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի, «Սոս մանկական գյուղեր» հիմնադրամի և տարբեր ընտանիքների 10 երեխաներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ և մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են առաջին տեղը։ Դեկտեմբերի 14-ին նրանք Ամենայն հայոց հայրապետի հյուրերն էին: Դեկտեմբերի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը։ Մեր տեսանյութը՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց: Դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռից Երևանի Քանաքեռ թաղամասի Ս․ Հակոբ եկեղեցի բերվեց Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը: Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը՝ Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։

2019-12-16T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ