Եկեղեցական կյանք 17.02.2020

Մոսկվայի հայկական եկեղեցու թանգարանի հնությունները, սրբազան մասունքներն ու հնատիպ գրքերը առաջիկա չորս ամիսների ընթացքում կցուցադրվեն Սանկտ Պետերբուրգի էրմիտաժում։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայացավ «Հայաստան-Սփյուռք» հանձնախմբի աշխատանքային հանդիպումը՝ 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին ընդառաջ։ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվել են Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգությանն առնչվող հարցերը: Փետրվարի 15-ին բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի ծննդյան 135-ամյակն էր: Լույս է տեսել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզների ժողովածուն:

2020-02-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ