Alt

Եկեղեցական կյանք 27.06.2014

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում խոսել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Հանդիպմանը մասնակցել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսներ, միաբաններ:
Օծվեց Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի Ս.Գրիգոր Լուսավորիչ նորակառույց մատուռը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ որոշվել է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ մեկ տարի շարունակ, յուրաքանչյուր ամսվա 24-ը նշանավորել որևէ ձեռնարկով:
Արդեն տասը տարի շարունակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս.Էջմիածինը և Կրթության ու գիտության նախարարությունը կազմակերպում են Առարկայական լավագույն ուսուցիչ» մրցույթը: Այս տարի մրցույթի հանրապետական փուլն անցավ Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Էօրնեկյան հանրակրթական դպրոցն ամփոփեց ուսումնական տարին:
ԱՀԹ-ի առաջնորդարանում բացվեց սրբապատկերի, մանրանկարի և բատիկայի ցուցահանդես:

2014-06-27T20:22:45+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ