zgexquBnxOE

ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Վեհափառ հայրապետն ընդհատել է իր այցը Իտալիա ու Վատիկան և վերադառնում է հայրենիք: «Արցախ հայրենի մեր երկիրը կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները». Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձով դիմել է հայությանը: Ամենայն հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Վատիկանում Ֆրանցիսկոս պապի և Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ադրբեջանական ագրեսիային արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում աղոթք է հնչել Արցախի և հայոց բանակի անսասության, հայրենիքի խաղաղության, զինվորի ոգու ամրության համար։ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքը դուրս է բերվել երկրպագության: Սեպտեմբերի 27-ի իրադարձությունների ամփոփ լրահոս:

2020-09-27T19:20:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ