Այսօր մեր Եկեղեցու հավատացյալները նշում են Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Խոր Վիրապի բանտարկությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորչին երևում է տեսիլք, երբ Միածինը երկնքից իջնում է Վաղարշապատ և ոսկե մուրճով զարկում գետնափոր մեհյանին` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվի հայոց Մայր Տաճարը:
Մայր Տաճարում Սուրբ Պատարագ մատուցեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Իջման սուրբ սեղանի մոտ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք: Հոգևորականներն ու հավատացյալները աղոթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և Հայոց Հայրապետության պայծառության համար:
2013-06-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ