Ապրիլի 24-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Ս. Էջմիածի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա՝ հանդիսապետեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է երկլեզու ցուցադրություն, որը ներկայացնում է ցեղասպանությունը վերապրած երեք տասնյակից ավելի գերդաստանի պատմություն: Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը կազմակերպվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում:

 
2021-04-24T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ