Հոգեգալստյան պատարագ Սևանի Սբ․ Առաքելոց վանքում։ Օծվեց և տեղադրվեց Հաղպատավանքի զանգակատան նոր խաչը։ ՀՕՖ-ը բժիշկներ է ուղարկում Արցախ։ Մայիսի առաջին կեսին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ԱՄՆ։ Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը մասնակցել է Եկեղեցիների կանադական խորհրդի կառավարման նիստին: Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և ներողություն խնդրել հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբեղա Հակոբյանից և Արբակ աբեղա Սարուխանյանից։ Բեյրութում «Ս․ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» պարենային մթերք է բաշխել լիբանանահայ ևս 60 ընտանիքի: Ս․ Էջմիածնի մայր տաճարում սկսվել են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները։ Մայր Աթոռի գանձատունը համալրվել է 18-րդ դարասկզբի նրբակերտ խաչով։

2021-05-24T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ