Սեպտեմբերի 22-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
2022-09-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ