Խաչի գյուտի տոնի օրը օծվեցին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու սրբապատկերները: Թբիլիսիի հայկական Հարանց վանքի նախկին տարածքից տապանաքարեր ու մասունքներ են հայտնաբերվել: Պաշտոնապես վերաբացվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության «Հելեն և Էդվարդ Մարդիկյան» թանգարանը: Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի ներկայացուցիչները մասնակցել են Մեծ Բրիտանիայում հույն օրթոդոքս եկեղեցու թեմի հաստատման 100-ամյակի միջոցառումներին: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը մասնակցել է Հալեպի ասորի նորանշանակ առաջնորդի գահակալության արարողությանը: Գեղարքունյաց թեմում օգնություն բաշխվեց զոհված զինծառայողների ընտանիքներին:

 
2022-10-24T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ