Հունվարի 13-ը Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է: Շրջափակված Արցախի համար հանգանակություններ են կատարվում Հայ եկեղեցու թեմերում: Հունվարի 11-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներն այցելել են Սուրբ երկրի ղպտի, ասորի և եթովպացի արքեպիսկոպոսներին: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը զգուշացնում է` Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում գործում է հակականոնական եկեղեցի: «Ադրբեջանն ու Թուրքիան գնել են ընկերություններ, պատմաբանների, եվրոպատգամավորների՝ իրենց քարոզչությանը ծառայեցնելու համար». Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հարցազրույցը ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթին: Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն, բարերար Վրեժ Մարկոսյանը:

2023-01-13T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ