Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնության խոսք է հղել «Ապագա հայկականը» համաժողովի մասնակիցներին։ Ս․ Էջմիածնի մայր տաճարի վերաօծման, մյուռոնօրհնության և մյուս արարողությունները կսկսվեն սեպտեմբերից։ Մեծ Պահքի առիթով մարտի ԱՄՆ Արևելյան թեմում տեղի է ունեցել տարածաշրջանի հոգևորականների հավաք` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի: ԱՄՆ Արևմտյան թեմում գործող հայ եկեղեցու երիտասարդական միավորման կենտրոնական խորհրդի անդամները Արիզոնայի Սուրբ Աբգար եկեղեցում հանդիպել են տեղական կառույցի անդամների հետ: Երուսաղեմի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել միաբանական ընդհանուր ժողովի 10-րդ նիստը: Բեյրութի էջմիածնասեր կանանց միավորումը օգնություն են բաշխել Հաճն թաղամասում գտնվող սուրբ Գևորգ եկեղեցու կարիքավոր ծխականներին: Մարտի 12-ին Մեծ պահքի Տնտեսի կիրակին է։

 
2023-03-10T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ