
Անտարես» հոլդինգը և Գրանիշ» գրական ակումբը հայտարարեցին տարվա լավագույն պատմվածքի ամենամյա մրցույթի` Արձակ- 2013»-ի մեկնարկը: Արդեն երրորդ տարին է` արձակի ժանրում ստեղծագործող հայ հեղինակները հնարավորություն են ունենում ոչ միայն դրամական պարգևների արժանանալու, այլև իրենց նոր պատմվածքները հասանելի դարձնելու ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ընթերցողին. Արձակ» մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները տպագրվում են հայերեն, անգլերեն և այլ լեզուներով: Այս տարի մրցույթում նոր անվանակարգ է ավելացել` Լավագույն մանկական պատմվածք»:
2013-06-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ