
Արագածոտնի թեմը օգոստոսի 25-ին հրավիրում է Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի՝ մասնակցելու եկեղեցու օծման 12-րդ տարեդարձի առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին։ Առավոտյան 9:30-ին Սուրբ Նարեկ մատուռից թափորով Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը: Պատարագի ավարտին կկատարվի Բժշկության աղոթք: Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան 5-ը։
2024-08-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ