Ապրիլի-20-ից 24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերով Հայաստան ժամանեցին Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների գահակալներ, քրիստոնեական տարբեր եկեղեցիների առաջնորդներ և ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով 80 պատվիրակ:
Ապրիլի 22-24-ը Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովը, որի շրջանակում հայ և օտարերկրացի հոգևորականների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. Մարդկային կյանքը` Աստծո պարգև» միջեկեղեցական նիստը:
Սրբադասման նախօրեին Հայ եկեղեցու թեմական պատվիրակները և օտարերկրյա հյուրերը հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ և մասնակցեցին Նոր անուններ» փոքրիկ երաժիշտների համերգին:
Ապրիլի 22-ին, Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնեքը:
Ապրիլի 22-ի երեկոյան մեր եկեղեցու կարևոր տոներին նախորդող արարողությանը՝ հսկման ընթացքում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության նահատակների մասանց պահարանի օրհնությունը:
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բաց խորանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի կարգ: