150 ամյա տաճարի վերօծման առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հոգևոր սպասավորներին, ինչպես նաև եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը բերած բոլոր անձանց: Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայել է Քրիստոսի խաչելության սրբապատկերը՝ որպես Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնություն, իսկ Շիրակի թեմի առաջնորդին իր շնորհել է եպիսկոպոսական պանակե։ Եկեղեցու վերակառուցման մեկենասությունը ստանձնելու համար Վեհափառ Հայրապետը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան է հանձնել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

 
2024-12-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ