
Առաջին անգամ Կրկնազատկին Մաստարայի սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքակիր խաչը և ուխտի տոնական պատարագ մատուցվել: Ստեփանոս սարկավագը Քրիստոսի համար նահատակված առաջին մարտիրոսն է։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ՝ բարձր բլրի վրա: Պատարագի ավարտին տեր հոր առաջնորդությամբ ուխտավորները բարձրացել են սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ հոգեւորականը սրբի մասունքով անդաստանի կարգ է կատարել:
2025-04-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ