
Մայր Աթոռը զավեշտալի է համարել Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, թե իբրեւ Հայ Առաքելական Եկեղեցին սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Սուրբ Էջմիածինը նկատել է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։ Մայր Աթոռը ընգծել է, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։
2025-05-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ