
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։ Քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։ Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ:
2025-06-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ