
Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները անհանդուրժելի են համարել իշխանության ոտնձգությունը Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասն ու թեմակալ առաջնորդները իրենց հավատարմությունն են հայտնել Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրանք հայտարարել են, որ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն։
2025-07-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ