Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Վահրամ Վարդանյանի «Կաքավաձորն ու կաքավաձորցիները» գրքի շնորհանդեսը: Հեղինակը ներկայացրել է իր հայրենի գյուղի՝ Կաքավաձորի 105 տարվա պատմությունը։ Բացի ժողովրդագրական տեղեկություններից, կարևոր են նաև գյուղի ավանդույթների պատմությունները: Օրինակ՝ Կաքավաձորում կան ընտանիքներ, որոնք սերնդեսերունդ մկրտության կամ հարսանիքի կնքահորը նույն գերդաստանից են ընտրում:

2025-08-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ