
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է աշակերտներին եւ ուսանողներին, որ ջանասիրությամբ հետևեն ուսումնառության ընթացքին, զորանան առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարողանան ամբարած գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին: Վեհափառ հայրապետը ուժ ու եռանդ է մաղթել մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության աշխարհ, կրթել նրանց Սահակ-Մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ։
2025-09-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ