
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Ավանդույթի համաձայն Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Թեմակալ առաջնորդի օրհնությամբ հոկտեմբերի 11-ին կկազմակերպվի ուխտերթ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցուց դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:
2025-10-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ