Շարժման մասնակիցները ուխտագնացություն են կազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ արտահայտելու իրենց զորակցությունն ու աջակցությունը Մայր Եկեղեցուն: Մայր Տաճարում միասնական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը օրհնել է ուխտավորներին։ Ամենայն հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև հայ ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Նա կոչն է արել ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ։

2025-10-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ