Սուրբ Էջմիածնի ձեռագրական հավաքածուն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով համալրվել է 123 ձեռագրով։ «Գանձերի տունդարձը. Ձեռագիր մատյաններ» ֆիլմը Շողակաթի եթերում կլինի հոկտեմբերի 25-ին, ժամը 21.45-ին։
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ է ստեղծվել Գարեգին Ա կրթական կենտրոնը, որի հիմքում Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսներիի անձնական գրքերի հավաքածուներն են: «Գանձերի տունդարձը. հնատիպ գրքեր» ֆիլմը Շողակաթի եթերում կցուցադրվի հոկտեմբերի 26-ին, ժամը 21:20-ին:
Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն Գարեգին Երկրորդ հայրապետի հովանավորությամբ և ջանքերով համալրվել է 436 մշակութային արժեքներով: «Գանձերի տունդարձը. Գեղարվեստի հավաքածուն» ֆիլմը դիտեք Շողակաթի եթերում հոկտեմբերի 27-ին ժամը 21:50-ին։

2025-10-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ