Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որի համաձայն եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվել են անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քահանա Սարգսյանի և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։

 
2025-10-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ