
Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։Այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենքում, որը մի քանի ամսից դռները կբացի Մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ: Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները կեցության և կրթության համար: 2010 -ին փակվել է կենտրոնը և շուրջ 16 տարվա համառ աշխատանք է պահանջվել, որպեսզի շենքը վերակառուցելու արտոնություն ձեռք բերվի: Հայոց Հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը:
2025-11-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ