Alt

Բաքվից վերադարձած հայ մարզիկները հանդիպեցին Ամենայն հայոց կաթողիկոսին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր ընդունեց Բաքվից վերադարձած հայ ըմբիշներին: Նորին սրբությունը ողջունեց մարզիկներին և շնորհավորեց հաջող ելույթների կապակցությամբ: Եվրոպական օլիմպիական խաղերում մեր ըմբիշներից ամենահաջողը ելույթ է ունեցել 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը: 26-ամյա մարզիկը կիսաեզրափակիչ գոտեմարտում հաղթել է Հասան Ալիևին, իսկ եզրափակչում զիջել Ռուսաստանի ներկայացուցչին` նվաճելով արծաթե մեդալ: 

2015-06-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ