
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական ուշադրության և հոգածության ներքո է պահում Մարդասիրական ճեմարանը: Հայրապետը հաճախ է այցելում Կալկաթա, հետևում ճեմարանի զարգացումներին և ձեռքբերումներին, տեղում համոզվում, որ աշակերտները որակյալ կրթություն են ստանում և ապահովված են կեցության բարվոք պայմաններով: Նա աշակերտների, մանկավարժների և տնօրինության հետ հանդիպմանը հայտարարել է, որ մեծագույն ուրախությամբ է այցելում ճեմարան, որտեղ տարեցտարի նորանոր ձեռքբերումներ են արձանագրվում:
2025-11-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
