
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Կալկաթայում կառուցվել է ևս մեկ կրթօջախ՝ մեկամյա ուսուցման ծրագրով: Այն նախատեսված է համալսարանական շրջանավարտների համար: Նրանց հնարավորություն կտրվի մեկ տարի ապրել և ուսանել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում՝ վերապատրաստվել և առավել մասնագիտանալ նախընտրելի ոլորտում: Կառույցն իր հարկի ներքո կարող է ընդունել 60 ուսանողի: Մեկամյա մասնագիտացման ընթացքում ուսանողների ճանապարհածախսը, կրթության, սննդի և առողջապահական ծախսերը կհոգա եկեղեցին:
2025-11-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ