
Նորին սրբությանը Մարսելի քաղաքապետարանում պաշտոնապես ընդունել է քաղաքապետ Բենուա Պայանը։ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նահանգային խորհրդի նստավայրում Վեհափառը առանձնազրույց է ունեցել նահանգային խորհրդի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի հետ, որը Ֆրանսիայի հայասեր գործիչներից է և բազմիցս աջակցել է Հայաստանին և Արցախին՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում պաշտպանել է արցախահայության իրավունքները: Ամենայն հայոց Կաթողիկոսը Մարսելի սրբոց Թարգմանչաց եկեղեցում հանդիպել է ֆրանսահայերի հետ։
2025-12-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
