Քահանաները հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել համայնքների կյանքում, ինչին, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։ Նրանք նոր պառակտումներից զերծ մնալու համար կոչ են անում, որպեսզի բոլոր քահանաները, իրենց ուխտին ու կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևեն Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգերին ու կանոններին

2026-02-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ