
Վեհափառ Հայրապետը մաղթել է հայրենական կյանքի խնդիրների ու եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումներով մտահոգ հոգիները խաղաղություն գտնեն Տեր Հիսուս Քրիստոսով։ «Մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ»։
2026-02-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ