Ծիածան

Սովորաբար օրերը կամ արևոտ են, կամ ամպամած, և արևն ու անձրևը քիչ են հանդիպում իրար: Դրա համար էլ մենք հազվադեպ ենք տեսնում բնության ամենագեղեցիկ երևույթը՝ ծիածանը: Գիտե՞ք, Պիստակն իր սեփական ծիածանն ունի: Դուք էլ կարող եք ունենալ: Իսկ գիտե՞ք, թե դրա համար ինչ է պետք: Ցնցուղ: Ունե՞ք: Ուրեմն լսեք Պիստակին: Նա ձեզ կպատմի, թե ինչպես է լինում, որ երկնքում հայտնվում է այդ յոթնագույն կամարը և կսովորեցնի ստեղծել ձեր փոքրիկ ծիածանը:

2015-12-17T13:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ