Նոյեմբերի 28-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին` Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Սամվել Ղուկասյանի գլխավորությամբ:
Վեհափառ Հայրապետը կարևորեց Ռազմական ոստիկանության պատասխանատու աշխատանքը` ուղղված հայ զինվորի բարոյական նկարագրի կերտմանը և հատկապես բանակում անցանկալի երևույթների կանխարգելմանը: Այս կապակցությամբ անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության առաքելությանը:
2013-11-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ