scTTzJuRVKE

Հոկտեմբերի 31-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Նյու Յորքում՝ ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդարանում, իր աշխատանքն սկսեց Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ հայոց արևելյան թեմի, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը: 
«Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսով ժողովականները քննարկեցին Ամերիկայում հաստատված հայության կյանքի իրողություններին և մարտահրավերներին, Ամերիկայում Հայ եկեղեցու հովվական ծառայությանը, եկեղեցի-երիտասարդություն հարաբերություններին վերաբերող հարցեր։
 
2016-11-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ