«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը


Օգոստոսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում կայացավ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել գրավոր ապացույցները։ Պաշտպանական կողմն ու շարժման մասնակիցներն արձանագրեցին, որ գործին չառնչվող... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին


Օգոստոսի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին՝ Տեր Արարատ քահանա Պողոսյանի և միության համահիմնադիր Շավարշ Կարապետյանի գլխավորությամբ։ Ողջունելով միության անդամների այցը՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը... ավելի

Մկրտիչ սրբազանի գործով դատական նիստին ցուցմունք է տվել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը


Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով ցուցմունք էր տալիս տուժող համարվող Ստեփան Ասատրյանը, ով պնդում է, թե սրբազանն իրեն հարկադրել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին և 2021-ի ընտրություններին չքվեարկել... ավելի

Մեռելոց. Ննջեցյալների հիշատակի պատարագ Մայր Աթոռում


Սուրբ Տիրամոր Վերափոխման տոնի հաջորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թորգոմ վարդապետ Տոնիկյանի կողմից մատուցվել է ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ և կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցու վարդապետության համաձայն՝ մահը մարդու գոյության ավարտը չէ, այլ անցում դեպի հավիտենական կյանք, և Մեռելոցին՝... ավելի

Խաղողօրհնեքը Ղուկասավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Արարատի մարզի Ղուկասավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին խոնարհված ու վերականգնվող եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի գլխավորությամբ աղոթք է հնչել և կատարվել խաղողօրհնեքի արարողություն, մասնակցությամբ տարածքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի։ Չորս տարի... ավելի

Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Տեղերի վանքի ուխտի օր


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Տեղերի վանքի ուխտի օրն է։ Տոնի առիթով Տեղերի Ս. Աստվածածնում հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի կողմից մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ։ Վանքի ուխտի օրվա նախօրեին՝ շաբաթ երեկոյից, Հայաստանից և Սփյուռքից ժամանած հարյուրավոր ուխտավորներ մասնակցել են գիշերային... ավելի

Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, Մայր Աթոռում


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հազարավոր հավատացյալների էր համախմբել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական Պատարագ մատուցեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Պատարագի ավարտին հայրապետական թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ Բաց... ավելի

Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը


Մասյացոտնի թեմի Կանաչուտ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում Աստվածամոր Վերափոխման տոնի առիթով պատարագ է մատուցել թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը և կատարել խաղողօրհնեքի արարողություն։ Քարոզխոսության ժամանակ Սրբազան Հայրն իր գնահատանքն է հայտնել 6 գյուղ ընդգրկող այս հովվության հոգևոր սպասավոր... ավելի

Գլխավոր դատախազը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշման դեմ։ Գլխավոր դատախազը համաձայն չէ որոշման հետ և Վճռաբեկ դատարանից պահանջում է այն բեկանել, ինչի մասին հայտնում է Սրբազանի պաշտպանական... ավելի

Վեհափառ Հայրապետն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանիքներին


Օգոստոսի 13-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանիքների անդամներին, ովքեր վերջին ամիսներին մեծապես տուժել են՝ թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի՝ վարչական հսկողության տակ... ավելի

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը


Օգոստոսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը մեկնարկեց նախատեսվածից ուշացումով՝ առանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ներկայության։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատարանին... ավելի

Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցու օծման 15-րդ տարեդարձը


Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի Սուրբ Նշան եկեղեցու օծման 15-րդ տարեդարձի առիթով մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ. պատարագիչն էր Նշան քահանա Ալավերդյանը, իսկ տարածքի հոգևոր հովիվը Տեր Հայկ քահանա Քոչարյանն է։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և թեմի առաջնորդ... ավելի