Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Տեղերի վանքի ուխտի օրն է։ Տոնի առիթով Տեղերի Ս. Աստվածածնում հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի կողմից մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ։ Վանքի ուխտի օրվա նախօրեին՝ շաբաթ երեկոյից, Հայաստանից և Սփյուռքից ժամանած հարյուրավոր ուխտավորներ մասնակցել են գիշերային հսկմանն ու աղոթքներին։ Պատարագին հաջորդել է խաղողօրհնեքի կարգը, որից հետո ուխտավորները ճաշակել են օրհնված խաղողը և օրհնության բերկրանքը հասցրել իրենց ընտանեկան հարկերը։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նարե Շավինյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2026-08-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ